Nokia-ի գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին պատմել է ընկերությունում մշակվող թևնոցի մասին, որը կկարողանա քաղցկեղը կանխատեսել հայտնվելուց մի քանի ամիս առաջ: Այդ մասին, ինչպես հայտնել է CNBC հեռուստաալիքը, գործարարը հայտարարել է Դավոսի
Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Ելույթ ունենալով Շվեյցարիայում ընթացող տնտեսական համաժողովում՝ Սուրին ներկայացրել է ապագա բժշկության իր տեսլականը, ներառյալ դյուրակիր սքաներների օգտագործումը, 5G-կապը և հեռաբժշկությունը:
«Դրա օգնությամբ կարելի կլինի կանխել հիվանդությունը, և մենք կարծում ենք, որ կենսամարկերների օգնությամբ հնարավոր կլինի քաղցկեղը կանխատեսել դրա ի հայտ գալուց մի քանի ամիս առաջ:
Յուրաքանչյուր ամիսն ու յուրաքանչյուր օրը կարևոր է քաղցկեղով հիվանդի համար»,- հայտարարել է նա: