Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում երկրպագուներին ու բաժանորդներին տեղեկացրել է իր «VARDA-tm» ապրանքանիշի լողազգեստների ու հագուստի վաճառքի ծավալներն ընդլայնելու մասին:
«Այսօր հասկացա, որ «VARDA-tm» թագավորությունը փոքր է: Շատ ոգևորիչ է զարգանալը, բայց կարևորը մարտական տրամադրված լինելն է… Արդեն նախկինից երկու անգամ մեծ տարածք եմ գտել, քանի որ մեր արտադրության ծավալներն աճելու են: Կարծում եմ ժամանակն է խանութներ բացել նաև այլ երկրներում՝ Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Դուբայ…. Ուրիշ ինչ երկրներ կամ քաղաքներ գիտեք, որտեղ «VARDA-tm» ապրանքանիշի գեղեցիկ լողազգեստները, և ոչ միայն լողազգեստները, պահանջված կլինեն»,- հարցրել է երգչուհին:
Ի դեպ՝ «VARDA-tm» արտադրանքը, հատկապես լողազգեստներն ու գիշերազգեստները, իրենց ուրույն տեղն ունեն կինոաստղերի և շոու բիզնեսի աստղերի զգեստապահարաններում: Նրա հաճախորդների թվում են Քիմ Քարդաշյանը, երգչուհի Աննա Սեդոկովան, դերասանուհի Նատալյա Ռուդովան, հաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը և Լերա Կուդրյավցևան և ուրիշներ: