Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով gazeta.ru-ի հրապարակմանը, գրել է. «Մեր մասին հարցնեին ֊ տրանզիստորները կթափեին»:
Նշենք նաև, որ ըստ gazeta.ru-ն, մեջբերելով ՌԻԱ Նովոստին, անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալյոնա Շրումի հայտարարությանը. կին-ռոբոտ Սոֆիան «կախվել» է այն հարցից հետո, թե ինչ կարծիք ունի նա ուկրաինական կոռուպցիայի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Դավոսում, Ուկրաինայի Տանը, ուր հիմա ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Աշխարհի առաջադեմ ռոբոտ համարվող Սոֆիան, ի՞նչ անել ուկրաինական կոռուպցիայի դեմ հարցից հետո ճռճռացել է և պրոցեսորը «կախվել» է: Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացած Սոֆիան հայտարարել էր, որ պատրաստվում է ընտանիք կազմել, բայց…