Սոցիալական ցանցերում մեկ անզգույշ գրառում կամ լուսանկար և, վերջ, ձեզ դադարում են բարևել, հեռացնում են աշխատանքից կամ արգելում են մուտք գործել երկիր: Վերջին մի քանի օրերի ընթացքում նորաձևության աշխարհը միահամուռ կերպով աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց դիզայներ Ուլյանա Սերգենկոյին և The Tot օնլայն խանութի հիմնադիր, Buro24/7 կայքի խմբագիր Միրասլավա Դումային: Նորաձևության աշխարհում հայտնի այս երկու կանայք մեղադրվում են ռասիզմի և հոմոֆոբիայի մեջ: Իսկ պատճառը Instagram-յան Stories -ում հրապարակած լուսանկարն է: Չնայած այն պահպանվում է ընդամնեը 24 ժամ, բայց միևնույն է , եթե դու ունես միլլիոնավոր հետևորդներ, նրանցից ինչ որ մեկն անպայման կնկատի, կպահպանի և կտարածի քո գրառումը:
Միրասլավա Դուման ունի 1.6 մլն հտևորդ: Նա Stories -ում հրապարակեց Փարիզյան նորաձևույան շաբաթում Ուլյանա Սերգենկոյի շոուի հրավերը, որը վերջինս մակագրել էր To my niggas in Paris : Հրապարակելուց որոշ ժամանակ անց Դւման ջնջում է լուսանկարը, բայց արդեն սոցիալական ցանցերում շրջում էր լուսանկարի screenshot-ը մի շարք մեղադրանքերով: Մասնավորապես,սուպերմոդել Նաոմի Քեմփբելը տեղադրել էր լուսանկարը` առաջարկելով բոյկոտել Ուլյանայի ցուցադրությունը Փարիզում:
Ու, չնայած, Միրասլավան և Ուլյանան արդեն ներողություն են խնդրել լուսանկարի համար, բացատրելով, որ մեջբերումը Քանյե Ուեսթի ու Ջեյ Զիի Niggas in Paris երգից է, միևնույն է համացանցում շարունակվում է նրանց հասցեին հնչող մեղադրանքները:
Միրասլավային արդեն հեռացրել են The Tot-ի նախագահների խորհրդից, իսկ հայտնի ամսագրերի խմբագիրները խորհուրդ են տալիս խուսափել գնել հագուստ ռասիստ դիզայներից: