Վահե Անթանեսյան. Հայ-մոնղոլական հարաբերությունների պատմությունից
Advertisement 1000 x 90

Վահե Անթանեսյան. Հայ-մոնղոլական հարաբերությունների պատմությունից

Պատմաբան Վահե Անթանեսյանը Facebook-ի իր էջում գրել է. «1236 թվականին մոնղոլները հարձակվեցին Հայաստանի վրա, ունենալով սոսկ 30.000-ոց զորք: Հայաստանն ու Վրաստանը միասին կարող էին մարտադաշտ հանել շուրջ 180.000 զորք: Բայց օգտվելով հայերի և վրացիների միջև կրոնական երկպառակչությունից՝ մոնղոլները գրեթե առանց դիմադրության նվաճեցին թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը: Հայ առանձին իշխաններ քսու և ստոր վարքագիծ դրսևորելով՝ միմյանց հետ մրցակցում էին մոնղոլներին ծառայություն մատուցելու գործում, որպեսզի նրանց միջոցով լուծեն իրար մեջ եղած միջանձնային հարաբերությունները:

Անին պաշարած մոնղոլական զորքերի մեջ մեծ կշիռ էին կազմում հայոց գնդերը…

Հետագայում մոնղոլները կեղեքեցին հայությանը: Ոչնչացրին ողջ ազնվականությանը, իհարկե այդ գործում իրենց դաշնակից ունենալով Հայ առաքելական եկեղեցուն:

ոնղոլական տիրակալության ողջ շրջանում Հայաստանում ծաղկում էր եկեղեցաշինությունը:

Իսկ հայ իշխանները ովքեր չցանկացան կռվել հանուն Հայաստանի, մոնղոլական զորքերի կազմում արյունահեղ մարտեր էին մղում Պաղեստինում և Ասորիքում…»:



Նման նյութեր