
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրապահները մի քանի շաբաթ է փնտրում են Վանաձորի վարկային կազմակերպության թալանի գործով հետախուզվող Արսեն Գրիգորյանին: Նա քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ:
«Հայկական ժամանակ»-ին սենսացիոն տեղեկություններ են հասել, որ հետախուզվող Արսեն Գրիգորյանը մտերիմ հարաբերությունների մեջ է երեւանաբնակ հայտնի քրեական հեղինակություն համարվողներից մեկի հետ: Վերջինս էլ ջերմ կապեր ունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պատգամավոր փեսա Արթուր Գեւորգյանի հետ»: