
Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքի հասարակական տրանսպորտի շարժակազմի քանակի կրճատում. ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միավորների փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր։
Արդյո՞ք 2 անգամ պակաս շարժակազմով հնարավոր կլինի սպասարկել մայրաքաղաքի բնակչությանը՝ մատուցելով որակյալ ու հուսալի ծառայություն։
Ի դեպ՝ շարժակազմի թվաքանակի կրճատումը չի հանգեցնելու հասարակական տրանսպորտի դեֆիցիտի։ Ավելին, ուղևորափոխադրումը կլինի ավելի հարմարավետ, անվտանգ ու արագ՝ օպտիմալ լուծումների ու ցանցի խելացի նախագծման արդյունքում։