Երևանում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինժեների Mercedes-ն ու ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի ВАЗ 2109-ը. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում բախվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինժեների Mercedes-ն ու ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի ВАЗ 2109-ը. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց.

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 08։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Վ. Քանաքեռցի փողոցների խաչմերուկում բախվել են Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Արտեմ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 71 XX 002 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Միրզոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 AՏ 285 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Հարությունյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ինժեներ, իսկ Գ. Միրզոյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

shamshyan.com