Fithacker.ru-ն գրում է, որ խնձորի քացախը հաջողությամբ կարող է օգտագործվել մաշկային մի շարք խնդիրների լուծման նպատակով:
Օգնում է ազատվել հետքերից: Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք հեռացնում են մահացած մաշկը: Խնձորի քացախը քսեք բամբակին, քսեք դեմքին: Թողեք մոտ 30 րոպե, լվացեք ու չորացրեք մաշկը: Կրկնեք օրվա ընթացքում 2 անգամ: Մի քանի շաբաթվա ընթացքում էական փոփոխություն կնկատեք:
Բուժում է ակնեն: Խնձորի քացախը կհեռացնի բոլոր բակտերիաները, ինչպես նաև՝ աղբը ծակոտիկներից: Խնձորի քացախին ջուր ավելացրեք 1:3-ի հարաբերակցությամբ: Թրջեք բամբակով, լվանալուց հետո քսեք դեմքին: Կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ:
Նվազեցնում է կնճիռների քանակը: Խնձորի քացախը բետա-կարոտին է պարունակում` հակաօքսիդանտ, որը պայքարում է ազատ ռադիկալների դեմ: Դեմքին քսելու դեպքում մաշկը երիտասարդանում է, առողջ տեսք ստանում: Խնձորի քացախին ջուր ավելացրեք 1:3 հարաբերակցությամբ, բամբակով քսեք դեմքին:
Օգնում է դուրս բերել տոքսինները: Խնձորի քացախը միզամուղ հատկություն ունի: Այն նպաստում է օրգանիզմից տոքսինների ու արգասիքների դուրսբերմանը:
Ուշադրություն դարձրեք: Եթե մաշկը զգայուն է, խնձորի քացախը կարող է վնասել այն: Պատրաստելուց հետո փորձեք ձեռքի մի փոքր հատվածի վրա: Եթե որևէ արտառոց բան չեք նկատում, կարող եք փորձել դեմքի մի փոքր հատվածի վրա: Եթե անհարմարություն կամ ծակծկոց զգաք, ավելացրեք ջրի քանակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը