Տիգրան Հակոբյան. «Գուգոս ավարտում ա ծառայությունը, տուն ա գալիս…»
Advertisement 1000 x 90

Տիգրան Հակոբյան. «Գուգոս ավարտում ա ծառայությունը, տուն ա գալիս…»

Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի գրառումը Facebook-ի իր էջում. «40 տարի առաջ ծառայել եմ հսկա Սովետի ԶՈՒ հյուսիսային նավատորմում ծովային դեսանտի բատալյոնում: 40 տարի հետո Գուգոս ծառայեց ՀՀ ԶՈՒ Քելբաջարի բրիգադի հետախուզական վաշտում: Մի 10 անգամ տղուս մոտ գնացել եմ, Գուգոյի հետ շատ եմ խոսացել նրա ծառայության մասին, կարող եմ համեմատել:

1. Միջանձնային հարաբարություների առումով համեմատելու նույնիսկ եզր չկա. այն ժամանակ հարբեցողություն, ծեծ-ջարդ, նորակոչիկների ստորացում, զուգարաններ մաքրել, տնից ուղարկած ծանրոցները խլել և այլն: Տղայիս զորամասում այդպիսի բան չկա, 2. Սննդի առումով. այն ժամանակ սոված չեինք մնում, բայց թթու կաղամբից պատրաստած բորշերից, սև մակարոններից ու բորբսնած, ծլած կարտոշկից բացի «մենյուում» ոչինչ չկար: Գուգոյիս զորամասում երկու անգամ ճաշել եմ ու հավեսով, ձեռքերս էլ հետո սեղանին դրած անձեռոցիկով մաքրել: 3. Բուժօգնությունը. այն ժամանակ հիվանդանալն արդեն սաչոկություն էր համարվում, դեղնախտով երկու շաբաթ հիվանդ էի ու մինչև ամբողջ մարմնով, աչքերով, շրթունքներով չդեղնեցի, սանչաստ չուղարկեցին: Գուգոյիս մոտ հենց թոքաբորբ կասկածեցին, միանգամից հոսպիտալ ուղարկեցին, հետո ձեռքի վրա ինչ-որ գոյացում եղավ, ուղարկեցին Երևան, վիրահատեցին:

2 տարվա ընթացքում մեկ անգամ եմ միջամտել տղուս ծառայությանը՝ նորմատիվները չէր հանձնել (վիրահատված ձեռքն էր խանգարում), ուզում էին հետախուզությունից ավելի հանգիստ (տղուս ասելով, շատ տխուր տեղ) վաշտ տեղափոխեին, Գուգոս շատ խնդրեց, միջամտեցի, որ չտեղափոխեն…

Փաստ չի, որ այն ժամանակ ամենավատ չաստում էի ծառայում, իսկ Գուգոն հիմա ամենալավում էր, չեմ ընդհանրացնում, տեսածս եմ համեմատում:

Բանակում էլ լիքը խնդիր ունենք, բայց 25 տարվա մեջ բանակաշինությունը մեզ մոտ ստացվեց հաստատ: Շնորհիվ մեր բոլորի համբերատարության ու զրկանքների, դաժան քննադատության ու փնթփնթոցի, ազնիվ ու գրագետ հրամանատարների, մեր նահատակ հերոսների ու հազարավոր մեր որդիների: Ստացվեց, ի հեճուկս մունդառ կաշառակերների ու բանակից երեխաներին փախցնող հոգատար ծնողների… Ստացվեց, որովհետև արդեն պետություն ունենք…

Լավ կլիներ Կոստա-Ռիկայի պես բանակ չունենայինք, տարածաշրջանում բոլորի հետ ախպերություն անեինք, բայց եթե ստիպված ես բանակ ունենալ, ուրեմն պիտի սիրես բանակդ ու ինչ-որ բան տաս բանակին:

Էս երկար տեքստն էլ Բանակի օրը շնորհավորելու փոխարեն….

Վաղն էլ Գուգոս ավարտում ա ծառայությունը, տուն ա գալիս…»:



Նման նյութեր