Հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնարբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:
Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, ինչպես նաև կան տուժածներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
Պարզվել է, որ Վառվառակույս եկեղեցուց մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք հատվածում 18 լեռնագնաց բարձրացել են նշված հատված, որից 3 լեռնագնաց ձյան սահքի պատճառով սահել են դեպի ձորակ:
Փրկարարները տուժածներ՝ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները Ն.-ի դին իջեցրել և իրենց մեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ և հանձնել շտապօգնության ավտոմեքենային:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: