Համացանցում է հայտնվել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների դիմացի հատվածի լուսանկարները։ Դրանք հրապարակել է Venture Beat պորտալը։
Նոր սմարթֆոնների դիզայնը քիչ է տարբերվում նախորդ մոդելից: Venture Beat-ի տվյալներով՝ Galaxy S9-ը կունենա 5.8 դյույմ էկրան, օպերատիվ 4 ԳԲ հիշողություն և 64 ԳԲ ներքին հիշողություն:
S9+ սմարթֆոնը հագեցած կլինի համապատասխանաբար 6.2 դյույմ էկրանով, կունենա 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն:
12 մեգապիքսել հզորությամբ ֆոտոխցիկը կունենա փոխվող բացվածք (f/2,4-f/1,5) և արագության ժամանակ լուսանկարելու հնարավորություն (մեկ վայրկյանում 480 կադր):
Բացի այդ, Galaxy S9 և S9+ սմարթֆոններում բարելավված կլինի դեմքի ճանաչման և տեսախցիկի տակ (ոչ թե նրա կողքին) տեղակայված մատնահետքի համակարգը։
Նոր սմարթֆոնի պաշտոնական թողարկումը նախատեսված է փետրվարի 25-ին: