Ինչպես հայտնում է KGI Securities՝ վերլուծական գործակալության հեղինակավոր փորձագետ Մին-Չի Կուոն (Ming-Chi Kuo) այս տարի Apple-ը պատրաստվում է թողարկել նոր սերնդի սմարթֆոն, որը կլինի ավելի էժան, քան ընկերության նախորդ՝ iPhone X մոդելը։
Ամենայն հավանականությամբ նոր մոդելը կստանա iPhone 9 անվանումը։ Վերլուծաբանի խոսքերով՝ սմարթֆոնի նոր մոդելը չի ունենա մի քանի գործառույթ, ինչն էլ կանդրադառնա հեռախոսի արժեքի վրա։
Նրա տեղեկությունների համաձայն՝ 6.1-դյույմանոց LCD (այլ ոչ թե՝ OLED, ինչպես iPhone X-ի դեպքում է) էկրանով սմարթֆոնը համալրված կլինի 3 GB օպերատիվ հիշողությամբ:
Սմարթֆոնի այս նոր մոդելում կբացակայի նաև 3D Touch համակարգը, իսկ iPhone X-ին բնորոշ կրկնակի տեսախցիկը փոխարինված կլինի հասարակ տեսախցիկով։
Բացի այդ iPhone 9-ը կունեննա ստանդարտ ուղղանկյունաձև, այլ ոչ թե L տառի տեսքով մարտկոց (ինչպես iPhone X-ը)։
Նոր սմարթֆոնը դիզայնով նման կլինի iPhone X-ին։ Այսինքն՝ առանց շրջանակի էկրան և Home կոճակի բացակայություն:
Կուոնի կանխատեսումներով 6.1-դյույմանոց մոդելի արժեքը նշանակալիորեն ցածր կլինի iPhone X-ից։ Սմարթֆոնի արժեքը կկազմի մոտավորապես 700-800 ԱՄՆ դոլար։
Նշենք նաև, որ Apple-ը, նոր սմարթֆոնի շնորհանդեսից անմիջապես հետո, իր պատմության մեջ առաջին անգամ կարող է խախտել ավանդույթը և հրաժարվել iPhone X-ի արտադրությունից։ Ըստ փորձագետների ենթադրության iPhone X-ը չի կարող կրկնել ավելի վաղ թողարկված սմարթֆոնների հաջողությունը, և ցածր պահանջարկի պատճառով՝ ըկերությունը կարող է արտադրությունից հանել iPhone X-ը։