Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։ Միջոցառմանը մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի եւ հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

«Կլոր սեղան»-ի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ մյուսները շեշտել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։

Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են, որ դրանում կա նաեւ Երեւանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։

Այս քննարկման արդյունքում նախապատրաստվելու է նացիզմի եւ ֆաշիզմի քարոզչությունն արգելող օրենսդրական ակտերի կիրառման առաջարկություն։

armtimes.com