Այս գիշեր գողություն է կատարվել Երևանում: Բաղյան 1/2 հասցեում գտնվող խանութից գողացել են ծխախոտներ, ծամոններ և քաղցրավենիքներ: Գողություն կատարելու նպատակով կոտրել են խանութի լուսամուտներից մեկը և ներս մտել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում խանութի սեփականատեր Ալինա Հակոբյանը ասաց, թե սա առաջին անգամը չէ, որ իր խանութից գողություն են կատարում։ Նախորդ դեպքը եղել էր սեպտեմբեր ամսին, որը, դեռ չբացահայտված, նորից կրկնվեց: Ասաց նաև, որ իրեն պատճառել են մոտ 500,000 դրամի վնաս և որ հույս ունի՝ տեսախցիկներն արձանագրած կլինեն գողության պահն ու այն վերջապես կբացահայտվի: Ըստ Ալինայի, հնարավոր է, որ 2 դեպքում էլ գողությունը կատարել են նույն անձինք, քանի որ նույն «ձեռագիրն» է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: