Մուտք
Հեղափոխությունը և իրավունքը հակադիր հասկացություններ են և թվում են իրարամերժ, որքանով որ իրավունքը ենթադրում է կարգ, իսկ հեղափոխությունը՝ կարգի առկախում։
Հարցադրումը իր արդիական իմաստով կարող էր առաջանալ հասարակական դաշինքի տեսությունների համատեքստում։ «Բնական վիճակում» գործում է «ուժեղի իրավունքը»։ «Դաշինքի» պայմաններում, ստանձնած պարտավորությունների խախտումը իշխանություններին դարձնում է ոչ լեգիտիմ, որից և ծնվում է «հեղափոխության իրավունքը»։
Առաջին մաս՝ Տեսություններ
Հակիրճ կքննարկվեն արդիականության ձևավորմանը նպաստսծ հեղինակների «հասարակական դաշինքի» տեսությունները՝ Հոբսը որպես հակափաստարկ, քանի որ նրա «Լեվիաթանը» հեղափոխության իրավունք չի նախատեսում, և Լոկկն ու Ռուսսոն, որպես հեղափոխության իրավունքի դասական ջատագովներ։ Կդիտարկվի այդ գաղափարի հետագա զարգացումը Ֆրանսիական և Ամերիկյան հեղափոխությունների գաղափարախոսների մոտ(մասնավորապես ԱՄՆ «Անկախության դեկլարացիայում»։
Անդրադարձ կկատարվի լեգիտիմության տեսակներին և հանգամանքներին, որոնք, հանգեցնելով նրա կորուստյանը, հիմքենստեղծումհեղափոխությանիրավունքիհամար։
Երկրորդ մաս՝ Արդի քաղաքական պրակտիկան
Դասախոսությաներկրորդմասումկքննվենարդիքաղաքականպրակտիկանլուսաբանողերկուդեպք՝
ա/ Ղարաբաղյան շարժումը և նրա այսօրվա գնահատականը հայկական հանրության կողմից;
բ/ Հեղափոխության իրավունքի իսպառ բացառումը Եվրասիական տնտեսական միության երկրների ոչ պաշտոնական գաղափարախոսության շրջանակներում։
Երրորդ մաս՝ հեղափոխության իրավունքը հետարդիական համատեքստում
Նրանք, ովքեր դատապարտում են հեղափոխությունը, քանի որ վերջինս, առկախելով օրենքը, հասարակությունը հանգեցնում է քաոսի, պետք է նկատի ունենան, որ ոչ լեգիտիմ իշխանությունն առանց հեղափոխության երկու այլընտրանք ունի՝
ա/ ինքնիշխանի (փաստացի միանձնյա ղեկավարի) չհայտարարած «արտակարգ վիճակը», որում օրենքը փոխարինվում է ղեկավարի անձնական որոշումներով; և
բ/ թրիկստերների մանիպուլյատիվ իշխանությունը, որը հանգեցնում է բացառության գերակայությանը օրենքի հանդեպ(տես հեղինակի «Հոմո թրիկստեր» էսսեն)։
Երկու դեպքերում էլ օրենքը փոխարինվում է մանիպուլյացիայով, այսինքն՝ քաոսով։
Դժվարությունն այստեղ այն է, որ նույն մանիպուլյատիվությունը հատուկ է նաև հեղափոխություներին։ Սրան համապատասխան, անհրաժեշտ է արձանագրել, որ իշխանությունների անհաշտ վերաբերմունքը «գունավոր հեղափոխություններին» զուտ սուբյեկտիվ չէ, այլ մեծապես պայմանավորված է այդ մանիպուլյատիվ բաղադրամասով։ Երկու կողմերում էլ անորոշությունն այնքան մեծ է, որ հեղափոխության փորձերն այսօրվա մոդայիկ բառով կարող են բնորոշվել որպես «պրոքսի իշխանությանը դիմակայող պրոքսի ապստամբություն»։
Նման վիճակները մեծագույն զգուշություն և սթափություն են պահանջում։ Բայց արդեն Ռուսսոն գիտակցել է խնդիրը, երբ գրել է, որ պետք է տարբերել «ժողովրդի կամքը ինչ որ կուսակցության բացականչություններից»։ Ամենամեծ դժվարությունների առկայությունն իսկ չի կարող կասկածի տակ դնել միակ իրական ինքնիշխանի՝ ժողովրդի, հեղափոխության միջոցով հասարակական դաշինքի սկզբունքները վերականգնելու իրավունքը։
Անկասկած է, որ հեղափոխությունները երկիրը դրախտի չեն վերածում։ Բայց հեղափոխություններն ամեն գնով կանխելու իր ձտման մեջ իշխանությունը քայքայում է հանրայաին կառույցը, վերածելով այն անհեռանկար ճահճացած միջավայրի։ Հեղափոխությանը դիմելու իրավունքի սկզբունքի ընդունումը ստիպում է իշխանությանը գործել այնպես, որպեսզի «երկիրը մնա երկիր – արցունքի հովիտ, այո՛ – բայց ոչ աղբանոց» (Թ. Մանն)։