Ծխողները փետրվարի 1-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում
Advertisement 1000 x 90

Ծխողները փետրվարի 1-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում

Ծխողները փետրվարի 1-ին կհավաքվեն Հանրապետության հրապարակում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագծին: Այդ մասին ասվում է «Պիտի ծխենք » նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը:

«Մենք հարգում ենք չծխողների իրավունքները, տուգանքը չէ, որ պիտի ծնի հարգանք »,-ասվում է կազմակերպիչների գրառման մեջ:

Բողոքի ակցիան կանցկացվի փետրվարի 1-ին ժամը 14:00-ին:

Օրինագիծը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ, հատիկով ծխախոտ վաճառելու համար՝ 300 հազար դրամ, և այլն։

panarmenian.net