Հայ դպրոցականները ոտանավորներ են արտասանելու Պուտինի համար
Advertisement 1000 x 90

Հայ դպրոցականները ոտանավորներ են արտասանելու Պուտինի համար

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերին 14-ին Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  Պարզվում է` Պուտինի այցի առթիվ հայ դպրոցականների շրջանում ինչ-որ միջոցառում է կազմակերպվել. երեխաները պետք է ոտանավորներ արտասանեն Պուտինի համար: Երգահան Անիտա Հախվերդյանն այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձյուն գա գլխիդ, Անիտա,- առաջինը էս անցավ մտքովս, երբ Մարիամը եկավ դպրոցից ու հպարտ տեղեկացրեց.

– Մամա, շնորհավորի ինձ, ես Պուտինի առջև ասմունքելու եմ:

2 միկրոկաթված տեղնուտեղը ստացա, նախ` ասմունք բառից, հետո Պուտինից: Էլ չեմ ասում` էսքան դարդի մեջ «շնորհավորելը» ինչ հարված էր… Ասում եմ.

– Բացառվում ա, կասես մայրս դեմ ա:

– Մաաամաա, ինձ են ընտրել, ես ուզում եմ, ի՞նչ վատ բան կա:

Սկսեցի Կուրսկ սուզանավից, անցա Բեսլանին, Ուկրաինային, հետո զգացի` 13 տարեկանի համար շատ ստացվեց:

– Մամա, բայց մե՞զ վատ բան արե՞լ ա:

Ուզում էի ապրիլյան պատերազմից մտնել, բայց լեզուզս կծեցի, շատ մութ թավուտներ կան մերոնց պահով, իսկ Մարիամը հարցնող ա:
Ու էսքանից հետո լսում եմ.

– Մամա, ես պետք ա գնամ, խոսք եմ տվել Նաիրա Օսիպովնային:

Վաղը Մարիամին պատմելու եմ Մամիկոնյանց տան Վասակ դավաճանի մասին»:

 



Նման նյութեր