Արտադրողականության և ինքնավար աշխատանքի հարաբերակցությամբ լավագույն սմարթֆոնների եռյակում ներառվել են Galaxy S7-ը, Moto Z Play-ը և Huawei Honor 8-ը: Դրանցից յուրաքանչյուրի մարտկոցի հզորությունն ավելի քան 3000 մԱժ է, հայտնում է newsyou.info-ն:
Ներկայումս ոչ շատ սմարթֆոններ կարող են ապահովել բարձր արտադրողականություն և ինքնավար աշխատանքի ռեժիմ: Սմարթֆոնների մեծ մասը պահանջում է ամենօրյա լիցքավորում, մինչդեռ Galaxy S7-ը, Moto Z Play-ը և Huawei Honor 8-ը կարող են մինչև 2-3 օր աշխատել մշտական օգտագործման դեպքում: Galaxy S7-ի 3600մԱժ հզորությամբ մարտկոցն ապահովում է 1920х1080 կետայնությամբ տեսանյութի դիտում 17 ժամ: