Աշոտ Խուրշուդյան. «Մարդկային պայքարը հաճախ պայքար է հավանականության տեսության դեմ»
Advertisement 1000 x 90

Աշոտ Խուրշուդյան. «Մարդկային պայքարը հաճախ պայքար է հավանականության տեսության դեմ»

Աշոտ Խուրշուդյանի Facebook-յան գրառումը.

«Մարդկային պայքարը հաճախ պայքար է հավանականության տեսության դեմ։

Հաճախ այն անիմաստ է, երբեմն՝ իմաստալից։ Հաճախ այս պայքարը պոպուլիստական է, երբեմն՝ փոխում է հասարակարգեր ու լուրջ որոշումներ։ Հաճախ այն պայքար է հողմաղացների դեմ, երբեմն՝ հերոսամարտ։

Թեպետ ռացիոնալ հաշվարկը դեմ է այս պայքարին, սակայն երբեմն կա հաջողության տարբերակ։ Այդ հաջողությունն էլ այն վարքագծի, այն մշակույթի փոփոխությունն է, որը ինքնին փոխում է նախկին բոլոր ռացիոնալ հաշվարկները։

Քաղաքագետները, էվոլյուցիոնիստները, սոցիոլոգները սրան հեղափոխություն են կոչում։

Ու մի զարմացեք, որ մի օր ռացիոնալ եմ, մի ուրիշ օր էլ փոփոխության կարոտ. մշակութային փոփոխության։ Պարզապես ես իմ բանաձևն ունեմ՝ հասկանալու, թե գծի այս կողմում եմ, թե՝ այն։ Ափսոսում եմ այն էներգիան, որ գնում է հողմաղացների դեմ պայքարի վրա, որ ոչ միայն դուրս է գալիս հավանականության տեսության դեմ, այլև ուժեղացնում է այն։ Կյանքը լոտո չի, լոտոյում հավանականության տեսությունը անսասան է, ու պատահական շահումները, երբեմնի հաղթանակները, չեն փոխում ընդհանուր միտումները։ Եթե չգիտեք, թե ինչ եք փոխում, չեք կարող այն փոխել։ Բայց դա չի նշանակում, թե փոխելու բան չկա։ Իսկ ոսկյա բանաձևն անփոփոխ է, սկսեք ինքներդ փոխվել։ Սկսեք ձեր կարծիքը փոխելուց։ Ինչպես կարծեմ Չերչիլն է ասել, եթե կարծիքդ չես կարող փոխել՝ ուրեմն ոչինչ չես կարող փոխել»։



Նման նյութեր