Samsung-ի Galaxy S9 ֆլագմանական սմարթֆոնի գինը փոքր-ինչ բարձր կլինի նախորդից՝ Galaxy S8-ից: Այդ մասին գրել է ETNews հարավկորեական հրատարակությունը:
Հարավային Կորեայում նորույթն արժենալու է 890-935 դոլար այն դեպքում, երբ նախորդ մոդելի համար գնորդներին հարկ էր լինում վճարել շուրջ 875 դոլար: Ավելի վաղ Ցանցում հայտնվել էր Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնների առջևի մասի պատկերները: Դրանք հրապարակել էր Venture Beat պորտալը:
Samsung-ը Galaxy S9 և S9+ առաջատար սմարթֆոնները կներկայացնի փետրվարի 25-ին՝ Բարսելոնում Mobile World Congress ցուցահանդեսի մեկնարկից մեկ օր առաջ: