Տեխասում քննիչները մեղադրել են արտահաստիքային ուսուցչին՝ դպրոցականին բռնաբարելու և այդ ամենը տեսագրելու համար, քանի դեռ տղան քնած է եղել: Ըստ հետաքննության վարկածի՝ 35-ամյա Մանուել Գամբոան հրավիրել է 17-ամյա աշակերտին իր տուն: Մանուելը համոզել է տղային իր հետ գարեջուր խմել: Դեռահասը, ում անունը չի նշվում իրավական նկատառումներից ելնելով, պատմել է, որ մի քանի գավաթ խմել է, ինչից հետո գլխապտույտ է ունեցել, քանի որ ալկոհոլին սովոր չի եղել: Այդ ժամանակ տղան Մանուելին ասել է, որ վատ է զգում և պառկել է բազմոցին:
Սակայն, երբ մի որոշ ժամանակ անց տղան ուշքի է եկել, ապա տեսել է, որ մեղադրյալը պառկած է իր կողքին: Երբ նա վեր է կացել, որ լոգարան մտնի, Մանուել է խփել է նրա հետույքին: Բացի այդ, միզելիս, տղան թեթև ցավ և անհարմարություն է զգացել: Ավելի ուշ տղան խնդրել է նրանից հեռախոսը, որպեսզի զանգահարի և հեռախոսում հայտնաբերել է տեսանյութը, որտեղ Մանուելը բռնաբարում է իրեն:
Հիվանդանոցում անչափահասը զննում է անցել՝ բռնաբարությունը հաստատելու համար, և այլ մարդու ԴՆԹ է հայտնաբերվել: Այժմ Մանուելը ձերբակալված է: