Ոստիկանությունը պարզել է սպանված կենդանիներով լուսանկարված անձի ինքնությունը. նա ոստիկանության ծառայող չէ:
«www.econews.am» կայքում հունվարի 30-ին հրապարակվել էր «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների լուսանկարներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը:
Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:
Նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ և 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ: