Qualcomm-ն ընդլայնել է համագործակցությունը Samsung-ի հետ
Advertisement 1000 x 90

Qualcomm-ն ընդլայնել է համագործակցությունը Samsung-ի հետ

Qualcomm միկրոչիպերի ամերիկյան արտադրողն ընդլայնել է համագործակցությունը խոշորագույն հաճախորդների մեկի՝ Samsung Electronics-ի հետ՝ մի քանի տարով չիպերի մատակարարման համաձայնագիր կնքելով տարբեր ոլորտների համար, ներառյալ շարժական սարքերը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը:

Համաձայնագրի շրջանակներում Samsung-ը չի պաշտպանելու Հարավային Կորեայում և այլ տարածաշրջաններում Qualcomm-ի նկատմամբ կարգավորիչների հայցերը, ինչը կարող է ամրապնդել ամերիկյան ընկերության դիրքերը վերջին մի քանի տարվա ընթացքում տուգանքների մասին դատավճիռների գանգատարկման հարցում:

2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Qualcomm-ի հասույթը գերազանցել է շուկայի սպասումները, սակայն ընկերությունը հսկայական վնաս է գրանցել ԱՄՆ-ում հարկային բարեփոխման կապակցությամբ 6 մլրդ դոլար դուրս գրելու և Եվրահանձնաժողովի՝ 1,2 մլրդ դոլար տուգանքի պատճառով:

Ինչպես ասված է Qualcomm-ի հաղորդագրության մեջ, երեք ամսվա ընթացքում, որն ավարտվում է դեկտեմբերի 24-ին, զուտ վնասը կազմել է 5,95 մլրդ դոլար կամ բաժնետոմսի դիմաց 4,03 դոլար՝ 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 682 մլն դոլարի չափով զուտ շահույթի կամ բաժնետոմսի դիմաց 0,46 դոլարի համեմատությամբ: