ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նորածին աղջիկներին և տղաներին ավելի հաճախ տրվող 2017 թվականին։
Աղջիկ երեխաների շրջանում ամենատարածված անունը Նարեն է՝ 712 երեխա։ Նրան հաջորդում են Մարիան (677), Մարին (586), Մանեն (541) և Անին (456)։
Տղա երեխաներին տրվող անունների ցանկում անվիճելի առաջատարն է Դավիթ անունը՝ 1448 երեխա անցած տարի ստացել են այս անունը։ Հաջորդ ամենատարածված անունը Նարեկն է (1057), որին հաջորդում են Տիգրանը (617), Հայկը (570) և Ալեքսը (517):