
Տորոնտոյի ոստիկանությունը ձերբակալել է 66-ամյա լանդշաֆթային դիզայներ Բրյուս ՄաքԱրթուրին, ում կասկածում են սերիական սպանությունների մեջ: Ըստ CNN-ի, նախնական հաստատվել է, որ նրա զոհեր էին դառնում հոմոսեքսուալիստները: Հայտնի է, որ նա դաժան հաշվեհարդար է տեսել 44-58 տարեկան հինգ տղամարդու հետ:
ԶԼՄ-ի տվյալներով, ՄաքԱրթուրը սպանում էր տղամարդկանց, ապա նրանց անդամահատում և թաքցնում նրանց մարմինները իր կլիենտների ծաղիկների կճուճների ու ծաղմաթմբերի մեջ: Իրավակարգի պահապաններն արդեն զննել են 30 բակեր, իսկ ծաղիկներով կճուճներն ուղարկել են փորձաքննության:
Ոստիկանությունում համոզված են, որ տեղացի բնակչի զոհերի թիվը հինգ հոգուց շատ ավելին է:
Իրավակարգի պահապաններն ենթադրում են, որ սպանվածները հոմոսեքսուալիստներ են եղել, քանի որ ՄաքԱրթուրի զոհեր են դարձել առավելապես սեռական փոքրամասնություններով բնակեցված շրջանի բնակիչներ: