36-ամյա Ռենե Ռինին կալանավորել են այն բանից հետո, երբ West Career and Technical Academy դպրոցի աշխատակիցները նրա հեռախոսի մեջ 17-ամյա աշակերտի հետ անկեղծ նամակագրություն են տեսել: Այժմ մաթեմատիկայի ուսուցչուհուն հինգ կետով մեղադրանքներ են առաջադրվել, հաղորդում է Daily Star-ը:
Ոստիկանության տվյալներով, կինը ոչ միայն սեքսուալ նամակագրություն էր վարում անչափահասի հետ, այլև նրան ուղարկում էր իր «մերկ» լուսանկարները, փորձելով նրան համոզել հանդիպման գնալ դպրոցի պատերից դուրս: Ռենեն շատ ավելի հեռուն է գնացել. նա փորձել է գողանալ անչափահասին, որպեսզի նրա հետ սեքսով զբաղվի հյուրանոցում:
Այժմ մերժված ուսուցչուհին կալանքի տակ է գտնվում, իսկ դատարանը մերժել է նրա նկատմամբ գրավ կիրառել: Դպրոցը, որտեղ դասավանդում էր Ռենեն, հրապարակել է հայտարարություն տեղի ունեցածի կապակցությամբ:
«Մեր աշակերտների անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Վերջերս դպրոցում աշխատող մի ուսուցչուհի է կալանավորվել երեխաների հանդեպ ոչ պատշաճ վարքագծի պատճառով: Նրան հեռացրել են պաշտոնից, իսկ դպրոցը շարունակում է աշխատել քննության հետ»,- ասվում է դպրոցի հայտարարության մեջ: