ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի համաձայն Արսեն Աֆրիկյանն ունի 1 առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Ըստ armtimes.com-ի՝ որպես շարժական գույք նա հայտարարգրել է «Lexus LX» եւ «Ford Transit » տեսակի ավտոմքենաներ: Քրեակատարաողական հիմնարկի ղեկավարը հայտարարգրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կահույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարգրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրա: Որպես եկամուտ նա հայտարարգերլ է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:
Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանից տեղեկանում ենք, որ Արսեն Աֆրիկյանը 2012 թվականին հիմնադրել է «Աֆրիկյաններ պանդոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Աֆրիկյանների պանդոկ» ՍՊԸ-ի հիմնադիրներ են համարվում Արմեն Աֆրիկյանն ու Վահրամ Պետրոսյանը: Վերջինները, սակայն, դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Ընկերության տնօրենը Անժելա Աֆրիկյանն է, որը Արսեն Աֆրիկյանի կինն է: Անժելա եւ Արսեն Աֆրիկյանները հաշվառված են նույն հասցերում՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Երեւան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում գտնվող «Աֆրիկյանների» ռեստորանային համալիրը վերը նշված ընկերության միջոցով է կառավարվում: Ռեստորանն ունի հանդիսությունների մեծ սրահ:
Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաեւ պետական կառույցները: Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը երկու անգամ ճաշկերույթ կազմակերպելու պայմանագիր է կնքել ՔԿՀ պետի կնոջ ղեկավարած ռեստորանի հետ: Ճաշկերույթներից մեկի հաշիվը կազմել է 92 հազար դրամ, մյուսը՝ 67 հազար դրամ: Երկու պայմանագրերն էլ կնքվել են 2017 թվակականին:
Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաեւ «Մաֆ ֆուդ» ընկերությունը, իսկ հիմնադիրներից մյուսը ոմն Արամ Մնացականյան է: Աֆրիկյանի կինը այս ընկերության հետ էլ կապ ունի, սակայն թե կոնկրետ ինչ առնչություն ունի եւ ընկերության միջոցով ի՞նչ գործունեություն է իրականացվում՝ մեզ չհաջողվեց պարզել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: