Ախմախություն, անճաշակություն…Արամ Մանուկյանի արձանի էսքիզը կրքեր է բորբոքել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ախմախություն, անճաշակություն…Արամ Մանուկյանի արձանի էսքիզը կրքեր է բորբոքել

Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը կրքեր է բորբոքել համացանցում:

«Սա Արամ Մանուկյանի արձանի էսքիզն է։ Արձանն ընտրվել է մրցութային հանձնաժողովի կողմից, այնուհետև որոշման նախագիծը ներկայացվել ավագանուն։ Այսօր Ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ արտահայտվեց նախագծին։ Փետրվարի 13-ին որոշումը կքվեարկվի ավագանու նիստի ժամանակ։ Մրցութային հանձնաժողովում եղել են դաշնակցության հայտնի ներկայացուցիչներ։ Ահավոր չեմ հավանել, դեմ եմ քվեարկել։ Վայելեք…»,-գրել էր Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

«Տեսնես ո՞վ է հեղինակը:

Արամ Մանուկեանը վստահ եմ մի չափալաղ կու տար»,-գրել է Շաղիկ Գևորգյանը  Բեյրութից:

«Լավ չե՞ք, ոնց որ ինչ որ մեկը, եռագույն ուպակովկից՝ փաթեթավորումից չէ հենց ուպակովկից, նոր հանելիս լինի։ Չեմ հասկանում եռագույնը դրո՞շ է, թե պարսից շահի խալաթ։ Հարգելի քանդակագործներ ձեզ խաբել են, դուք քանդակագործ չեք,էս բոշի արձանը հաստատում է կարծիքս։ Արամ Մանուկյանին լրիվ ձեռք են առնում, տունը աղբանոց են սարքել նստել՝ հիմա էլ էս բաղնիքից նոր դուրս եկած վիճակը»,-գրել է Արթուր Հովհաննիսյանը:

«Պոստախմախություն»,-գրել է լրագրող Վասակ Դարբինյանը արձագանքելով մեկնաբանություններից մեկին, ըստ որի «սա իսկի պեստմոդեռնիզմ չէ, այլ ուղղակի՝ անճաշակություն…»:

asekose.am



Նման նյութեր