Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ժամը 19։00-ի սահմաններում Սևան քաղաքում գրանցված, սակայն ժամանակավորապես Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 8/ա շենքում բնակվող, 31-ամյա Արսեն Ա.-ն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել նշված շենքի 9-րդ հարկի պատուհանից։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գարիկ Սարգսյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Ա.-ն 1 տարի է, ընտանիքի անդամների հետ վարձակալական հիմունքներով բնակվում էր Երևանում և զբաղվում էր առևտրով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com