Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա 5 վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16::50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FV 559 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում Երևանյան փողոցում՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից մեկը երեխա է, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հավաքվածերը նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ավագ տեսուչ Հարոթյուն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը: Գ. Շամյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Շիրկաի մարզի դատախազի հանձնարարությամբ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com