A ընկերությունը, որը բազավորված է ԱՄՆ-ում և Airbus-ի ստորաբաժանումն է, անօդաչու թռչող տաքսու հաջող փորձարկումներ է անցկացրել: Նման փոխադրամիջոցի ստեղծման նախագիծը կոչվում է Vahana:
Թեստերն անցկացվել են ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի Փենդլթոնի փորձարանում: Հունվարի 31-ին թռչող սարքը բարձրացել է հինգ մետր և այդ բարձրության վրա գտնվել 53 վայրկյան: Փետրվարի 1-ին նախատիպն արել է նույն բանը:
Ընկերությունում նշել են, որ սարքը կատարել է ինքնավար ռեժիմի բոլոր վարժությունները: Փորձարկումների հաջորդ փուլում նա պետք է ոչ միայն պարզապես օդ բարձրանա, այլև թռչի մի որոշ տարածություն: