«Չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել». Ելենա Վարդանյան. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել». Ելենա Վարդանյան. life.tert.am

Այսօր լույս աշխարհ է եկել դերասանուհի Ելենա Վարդանյանի առաջնեկը։ Նա ամուսնուն արու զավակ է պարգևել, ում նրանք տվել են Ալեքսանդր անունը։ Tert.am Life–ի հետ զրույցում Ելենան ասաց, որ փոքրիկի անունն ինքն ու ամուսինը միասին են ընտրել։ Նորաթուխ մայրիկն ասում է, որ որդին նման է և՛ իրեն, և՛ ամուսնուն։

Թե ինչ զգացողություններ է ապրել որդուն առաջին անգամ գրկելիս, Ելենան դժվարանում է բացատրել։ «Սա ամենամեծ երջանկությունն է, որը նկարագրելու համար բառեր չեն գտնվի։ Ես չէի պատկերացնում, որ կարելի է այսպիսի զգացողություններ ապրել։ Երբ նրան գրկեցի, հասկացա,  որ մնացած ամեն ինչ, ամբողջ աշխարհը կանգ է առնում, կորցնում նշանակությունը, ինձ համար ամենակարևորն իմ տղան է` իմ երջանկությունը»,– ասաց Ելենան։

34 տարեկանում առաջնեկին լույս աշխարհ բերած դերասանուհին ասում է, որ մայրությունն աննկարագրելի է երջանկություն է ցանկացած տարիքում. «Կարծում եմ`ինչպես սերը, այնպես էլ մայրանալը տարիք չեն ճանաչում։ Գլխավորն այն է, որպեսզի ընտանիքը լինի երջանիկ և ներդաշնակ, իսկ աշխարհի բոլոր երեխաները` առողջ։ Ես և մտերիմներս շատ երջանիկ ենք,  բոլորը կողքիս են»։

Ելենան նշեց, որ ինքն ու որդին իրենց լավ են զգում։ Մարգարյան հիվանդանոցում գտնվող դերասանուհին չմոռացավ իր շնորհակալությունը հայտնել իր բժշկուհուն Նատատալյա Տեր–Գևորգովային։ «Ես երախտապարտ եմ նրան` ամեն ինչի համար»,– եզրափակեց նա։

Նշենք, որ Ելենայի ամուսինը բիզնեսմեն է։ Նրանք քաղաքացիական ամուսնությամբ միասին են ապրում արդեն 6 տարի։

life.tert.am