Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գրառումը իր էջում. «Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար նշանակվեց Ռեքս Թիլլերսոնը։ Սենտոր Մենենդեզի գրավոր հարցմանն ի պատասխան, Թիլլերսոնն ասել էր.
1. «Եթե նշանակվեմ այս պաշտոնում, ես կգործակցեմ մեր Եվրոպացի գործընկերների հետ, աջակցելու Հայաստանին՝ սիրիական փախստականների հարցում։»
2. «Եթե նշանակվեմ այս պաշտոնում, ես կաջակցեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների հարաբերությունների հաստատմանը։»
Այլ խոստումներին չեմ անդրադառնում։
Ուղիղ մեկ տարի, որի ընթացքում Թիլերսոնը Նալբանդյանի հետ զրուցել է միայն մեկ անգամ!
Թիլլերսոնը մոռացավ, Սենատը մոռացավ, համայնքը մոռացավ։
Չեմ անդրադառնում նրա հրաժարականի վերաբերյալ ասեկոսենորին, բայց քանի այս պաշտոնին է, պետք է հետևողականորեն հիշեցնել»։