Ինչպես արագացնել Android սմաթֆոնի աշխատանքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես արագացնել Android սմաթֆոնի աշխատանքը

Գաղտնիք չէ, որ ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով բոլոր սմարթֆոններն էլ սկսում են դանդաղ աշխատել։
Այնպես, որ եթե հոգնել եք սարքավորման դանդաղ աշխատանքից և ցանկանում եք բարելավել ձեր հին սմարթֆոնի արտադրողականությունը, ապա այս
ուղեցույցը կօգնի ձեզ արագացնել սմարթֆոնի աշխատանքը:

Մաքրեք քեշը (cash)

Ձեր սմարթֆոնում տեղադրված հավելվածները շարունակաբար հավաքում և պահպանում են ինֆորմացիան, որն էլ տարածք է զբաղեցնում օպերատիվ
հիշողությունից։ Այնպես, որ այս ամենը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ սմարթֆոնի աշխատանքի վրա։
Քեշը մաքրելու համար բացեք Settings-ը ապա Storage > Cached data և սեղմեք OK

Անջատեք անիմացիան

Անիմացիաները անջատելու համար անցեք Settings  > About phone  > Animation off։

Նշենք, որ որոշ սմարթֆոններում այս բաժինը հասանելի չէ, սակայն այն հնարավոր է ակտիվացնել։ Այնպես որ առաջին հերթին անհրաժեշտ է
միացնել Developer options-ը, որից հետո կրկնել վերը թվարկված գործողությունները։ Developer options-ը միացնելու համար անցեք դեպի
Settings  >  About phone, ապա 7 անգամ սեղմեք Build number կամ (կախված ՕՀ-ի տարբերակից) enable կոճակին:

Ազատեք հիշողությունը

Բոլոր անպետք հավելվածները, տեսանյութրեը և նկարները դանդաղեցնում են սմարթֆոնի աշխատանքը: Այնպես որ, եթե կան անպետք ֆայլեր՝
նկարներ, տեսանյութեր, երգեր կամ այնպիսի հավելվածներ, որոնք չեք օգտագործվում, ապա ջնջեք դրանք։ Հավելվածները ջնջելու համար անցեք
Settings Apps ապաա ընտրեք այն հավելվածը, որը ցանկանում եք ջնջել և սեղմեք Uninstall , ապա OK:

Հեռացրեք կամ օգտագործեք ավելի քիչ վիջեթներ

Վիջեթները, թույլ են տալիս Android օպերացիոն համակարգին ցուցադրել ինտերակտիվ պաստառները homescreen-ին, սակայն այդ
հավելումները, իհարկե, դանդաղեցնում են սմարթֆոնի աշխատանքը: Այս գեղեցիկ էֆեկտների համար պահանջվում է բարդ աշխատանք։ Ընտրեք այն
վիջեթն, որը ցանկանում եք հեռացնել, սեղմեք և երկար պահեք, ապա Remove:

Restart արեք սմարթֆոնը

Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է վերագործարկեք սարքը:

nout.am