Սեքսուալ ֆունկցիան հետծննդաբերական շրջանում
Advertisement 1000 x 90

Սեքսուալ ֆունկցիան հետծննդաբերական շրջանում

Հղիությունը և ծննդաբերությունը կնոջ կյանքի  ամենածանրաբեռնված շրջաններն են, որից հետո անհրաժեշտ է լինում  որոշակի ժամանակ  օրգանիզմի՝այդ թվում նաև սեռական  ֆունկցիայի  վերականգնման համար:

Սեռական Ֆունկցիայի վերականգնումը  ծննդաբերությունից հետո կապված է զույգերի միջև  ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք  գործոններից: Որոշ կանանց մոտ ծննդաբերությունից հետո  առաջանում է հետծննդաբերական դեպրեսիա, որը պայմանավորված է  էստրոգենների  ցածր մակարդակով , երկար ժամանակ  կրծքով կերակրմամբ,  անքնությամբ, գերհոգնածությամբ և այլն: Դեպրեսիվ վիճակը և մշտական հոգնածությունը  բերում են նրան, որ  կնոջ մոտ  կորում է հետաքրքրությունը դեպի սեռական կյանքը, որն էլ իր հերթին առաջացնում  է սեռական  ցանկության իջեցում երբեմն նույնիսկ բացակայություն:

Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ  մի շարք կանաց մոտ հետծննդաբերական շրջանում  դիտվում է դիսպարեունիա /ցավ սեռական հարաբերության  ժամանակ/ և անօրգազմիա՝ պայմանավորված հեշտոցի վատ խոնավացմամբ, չափսերի փոփոխմամբ, հեշտոցի մկանների ոչ լրիվ վերականգնմամբ, ինչպես նաև սեռական հարաբերության ժամանակ օրգաստիկ օղի ձևավորման խանգարմամբ:

Նշված սեռական խանգարումները  պահպանվում են 6-12 ամիս: 90% կանանց մոտ սեռական ակտիվության վերականգնումը  նշվում է ոչ շուտ, քան ծննդաբերությունից  6  ամիս անց:

Ծննդաբերությունից հետո 4-6 շաբաթ է պահանջվում, որպեսզի  արգանդում ավարտվեն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել հղիության ընթացքում: Հետևաբար, այդ ընթացքում ցանկալի չէ սեռական կոնտակտը  հետևյալ պատճառներով՝

1. կնոջ սեռական ուղիները ծննդաբերությունից հետո   հակված է տարբեր տեսակի  վարակների  ներգործությանը, քանի որ առկա արյունային արտադրությունը բարենպաստ միջավայր է մանրէների զարգացման համար,

2. արյունահոսություն  սեռական հարաբերության  ընթացքում:

Կանանց մոտ ֆիզիոլոգիական և հոգեբանական այս փոփոխությունները  անդրադառնում են զույգերի  միջանձնային հարաբերությունների վրա: Ուստի սեռական կյանքը կարգավորելու համար  անփոխարինելի է տղամարդու դերը, ով պետք է  ոչ միայն հասկանա և  օգնի, այլ նաև  պատրաստ լինի անցնելու այդ ‹‹փորձության››  միջով:

sexology.am