Արարատի մարզում երիտասարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար։
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 21 տարին լրացած անձ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծանոթացել է Արարատի մարզի անչափահաս՝ 14-ամյա բնակչուհու հետ և սկսել շփվել համացանցում: Ապա աղջկանից տեղեկանալով նրա հեռախոսահամարի մասին՝ հեռախոսակապ է հաստատել նրա հետ: Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը հանդիպել է աղջկան, նրան վերջինիս ավտոմեքենայով տարել է ամառանոց, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել իր ընկալմամբ ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։