2017թ. հունիսի 14-ին Երևանում երկու հոգու մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Քրեական գործի շրջանակներում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 14.06.2017թ., ժամը 11:20-ի սահմաններում, իր անձնական օգտագործման ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Բաբաջանյան փողոցի կողմից Անդրանիկի փողոցի ուղղությամբ, Բաբաջանյան 140 շ. մոտ վրաերթի է ենթարկել տուժողին և նրա հետ գտնվող մանկահասակ երեխային և նրանց պատճառել է մահ: