Հարսնացուն քնած է մնացել իր հարսանիքի օրը. փեսացուն լքել է նրան
Advertisement 1000 x 90

Հարսնացուն քնած է մնացել իր հարսանիքի օրը. փեսացուն լքել է նրան

38-ամյա Դարրեն Ֆերնը Նիկոլին առաջին անգամ ամուսնության առաջարկ էր արել իրենց ծանոթությունից հինգ շաբաթ անց, սակայն այդ ժամանակ կինը պատրաստ չի եղել ամուսնությանը, գրում է The Sun-ը:  Ապա Դարրենը երկրորդ անգամ է փորձել՝  Սբ Վալենտինի օրը, 2015թ., և այդ ժամանակ նա «այո» էր ասել:

«Սերը պարզապես տարել էր մեր գլուխը, այն իդեալական, ամեն ինչ անթերի էր թվում: Մենք սկսեցինք ծրագրել հարսանիքը հաջորդ իսկ օրը»,-  ասել է Նիկոլա Թուոխին:

Նիկոլան ու Դարրենը ծրագրել էին իրենց կյանքի ամենահոյակապ իրադարձությունը  17 ամսվա ընթացքում:  Հարսանիքի նախապատրաստությանը հարսնացուին օգնել են նրա երեք երեխաները՝  20-ամյա Ալեքսանդրը,  8-ամյա Իզաբելլան և նրանից մի տարով ավելի փոքր Մաքսը: Հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար 2016թ. հուլիսին 80 հյուրերի ներկայությամբ:

Լավագույն օրվանից մեկ օր առաջ Նիկոլն ու Դարրենը հանդիսության փորձ էին արել, ամեն ինչ իդեալական էր անցել: Նրանցից ոչ ոք այդ ժամանակ չէր ենթադրել, որ արդեն վաղը իրենք ստիպված են լինելու հրաժարվել իրենց բոլոր ծրագրերից:

Նիկոլը չէր միացրել զարթուցիչը, որը  պետք է արթնացներ նրան վարսավիրի մոտ գնալու համար:  Վիզաժիստն ուշանում էր, իսկ դուստրը մոռացել էր տոնական զգեստը տաքսիում, որով եկել էր: Հապճեպ արված կերպարը հարսնացուի տրամադրությունը գցել էր  արցունքների աստիճան, արդյունքում մակիյաժը ստիպված են եղել փոփոխել: Նա բացարձակապես մոռացել էր ժամանակի մասին, ինչպես նաև հարսնացուի ծաղկեփնջի մասին… Իսկ այդ ժամանակ Էսսեքս կոմսության կենտրոնական եկեղեցում  փեսացուն և հյուրերը սպասում էին նրան:  Սակայն այդ պատմությանը վիճակված չի եղել երջանիկ ավարտ ունենալ:

«Ես պարզապես արցունքն աչքերիս զանգահարեցի Դարրենին ու բացատրեցի  նրան իրավիճակը, նա խնդրեց գալ հագուստով, որը կա…»,-  ասել է  Նիկոլա Թուոխին:

Սակայն կնոջ մեջ հիստերիկա է սկսվել և մինչև իր «Ֆորդ»-ը նստելը նա հանգստացրել է ինքն իրեն շուրջ  30 րոպե: Հարսանեկան քայլերգը պետք է հնչեր մեկ ժամ առաջ, սակայն եկեղեցի մուտքի մոտ նրան դիմավորել է վարձած դիջեյն, ով խնդրել է հոնորար պարապուրդի համար: Դա Նիկոլի համար դարձել է վերջին կաթիլը, նա ընկել է սանդուղքի վրա  և հեկեկացել, այդպես էլ չհասնելով փեսացուին:

«Դարրենը չէր պատասխանում իմ հեռախոսին ամբողջ օրը. նա պարզապես  պառկել էր քնելու: Մենք որոշ ժամանակ միասին ենք եղել դրանից հետո, սակայն հիասթափությունը ճնշում էր մեզ երկուսիս: Մենք բաժանվեցինք,  սակայն ես մինչև օրս հույս եմ փայփայում, որ նա երբևէ կվերադառնա ինձ մոտ», – ասել է Նիկոլան՝ հավելելով, որ ես եմ այդ ամենում մեղավոր, ես այդ օրը այնքան էի ծանրաբեռնվել գործերով, որ ձեռքիցս ամեն ինչ ընկնում էր, ես զգում եմ, որ կորցրել եմ բացարձակապես ամեն ինչ՝ հարսանիքի վրա ծախսած  20 հազար դոլարից զատ:



Նման նյութեր