Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Facebook-ում լուսանկարի հրապարակմանը կից գրառում է կատարել.
«ԲԱՅՑ ՄԱՐԴ Ի՞ՆՉ ԱՍՏԻՃԱՆ ԱՆԱՍՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՍԱ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թբիլիսի. Բեթղեհեմի Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում գտնվող Գրիգոր Սարյանցի կնոջ` Մարիամի տապանաքարը (1860 թ.) երկլեզվյան` հայերեն և վրացերեն արձանագրությամբ, որը «բալգարկայով» տաշեցին 2007 թ.:
(ներկայումս երբեմնի տապանաքարը եկեղեցու «բարեկարգված» շրջապատի սալահատակի մաս է կազմում)»: