«Հայաստանից կազմակերպված ձևով մարդանց տանելը պետք է ինչ-որ կերպ կարգավորել». Զոհրապ Եգանյանը՝ «Գրին քարտ» խաղարկության մասին
Advertisement 1000 x 90

«Հայաստանից կազմակերպված ձևով մարդանց տանելը պետք է ինչ-որ կերպ կարգավորել». Զոհրապ Եգանյանը՝ «Գրին քարտ» խաղարկության մասին

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ՝ ինչու, բայց ամեն տարի, երբ սկսվում է «Գրին քարտերի» խաղարկությունը, ինձ մոտ տրամադրության կտրուկ անկում է գրանցվում: Ես, իհարկե, չեմ քննարդատում ԱՄՆ-ի քաղաքականությունը, դա իրենց գործն է, բայց այս ձևով մարդկանց հավաքելը շատ բացասական հետևանք է ունենում մեզանում: Բանն այն է, որ մարդիկ կտրվում են Հայաստանում իրենց ապագան կերտելու գործից ու, մասնակցելով խաղարկությանը, սկսում են իրենց հայրենիքին հյուրանոցի նման վերաբերվել՝ սպասելով, որ կշահեն ու լուրջ և երկարատև ծրագրեր այլևս չեն կապում Հայաստանի հետ:

Բազմաթիվ մարդիկ գիտեմ իմ շրջապատում, որ մասնակցում են այս խաղարկությանը, նրանց մեջ կան և՛ ֆինանսապես կայուն մարդիկ, և՛ ուսանողներ, և՛ գործազուրկներ, բայց բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ խաղարկությանը մի տեսակ հիվանդություն են ձեռք բերում, որը կոչվում է ոչինչ չանելու և սպասելու հիվանդություն, սա թուլացնում է մարդուն իր հայրենիքի մեջ, արմատախիլ է անում հայրենիքում ապրելու, երկիրը ուժեղացնելու բնազդը:

Ինձ ճիշտ հասկացեք, ես խոսում եմ հոգեբանական ազդեցության մասին, այն շատ վտանգավոր է, քանզի խաղարկություններին դիմելը դառնում է հիվանդության նման մի բան ու խաղարկությունից խաղարկություն աշխատելու փոխարեն սկսում են ունենալ կյանքի մեկ գերնպատակ՝ շահել «Գրին Քարտ» ու գնալ ԱՄՆ: Ընդհանրապես՝ Հայաստանից կազմակերպված ձևով մարդանց տանելը պետք է ինչ-որ կերպ կարգավորել, սա վերաբերում է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի կողմից վերաբնակեցման ծրագրերին: Երբեք չհավատաք, որ ընտրությունը պատահական է, տանում են գրագետ ու աշխատունակ մարդկանց, ինչը թուլացնում է մեր երկիրը»:



Նման նյութեր