Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին, որոշել է իր ուժերը փորձել նաև երգարվեստում: Արիանան արդեն իսկ ներկայացրել է 5 երգ՝ իր առաջին «Hold On» ալբոմից:
Կնոջ գործունեության նոր ոլորտի մասին իր Facebook-յան էջում գրել է Լևոն Արոնյանը և խնդրել իր հետևորդներին աջակցել Արիանային.
«Ողջույն, ժողովուրդ: Ուրախ եմ ձեզ հետ կիսվելու հետաքրքիր նորություններով: Չնայած իր բոլոր աշխատանքներին, Արիանան զբաղվում է նաև երաժշտությամբ: Նա իր տաղանդն ու ժամանակը միշտ առաջ է մղում տարբեր ուղղություններով: Խնդրում եմ աջակցել իմ սուպերկնոջն ու տարածել Արիանայի երգը` «Hold On», որը հասանելի է itunes-ում, youtube-ում, Արիանայի կայքում»: