Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը Արամ Մանուկյանի արձանի այլ էսքիզներ է հրապարակել (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը Արամ Մանուկյանի արձանի այլ էսքիզներ է հրապարակել

«Պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի էսքիզի հեղինակի՝ Դավիթ Մինասյանի լոբբինգով զբաղվում է Լևոն Իգիթյանը: Կան տեղեկություններ, որ հենց նա էլ լինելու է ճարտարապետը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով.

«Անցած տարի մրցութային հանձնաժողով է ձևավորվել, որը գլխավորել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Տեղյակ եմ, որ բուռն քննարկում է եղել: Արդյունքում ավագանու անդամներին ներկայացվել է հենց այս էսքիզը: Ես անձամբ դեմ եմ քվեարկել»:

Նկարիչ Սուրեն Խորենյանը ավագանու անդամներին ու բոլորին հորդորեց կարծիք չկազմել առաջին հայացքից, որովհետև ցանկացած արձան անցնում է տասնյակ փուլեր:

«Էսքիզն առաջին փուլն է, ուղղակի պայմանագիր է կնքվում պատվիրատուի և կատարողի միջև: Հետագայում շատ փոփոխություններ են արվում: Չի կարելի էսքիզից ելնելով կարծիք կազմել: Եթե ամեն ինչ ճիշտ արվի՝ շատ գեղեցիկ կլինի»,-նշեց նկարիչը:

Համաձայն որոշ տեղեկությունների՝ Արամ Մանուկյանի քանդակի համար գունավոր քարերը թանկ են, բերվելու են Բրազիլիայից:

asekose.am