«Էստետիսիանը», որն առողջապահական ոլորտի մասնագետ է, յուրաքանչյուր դիմողի պետք է կարողանա այնպիսի խորհուրդներ տալ, որոնց կիրառմամբ մաշկը կդառնա ավելի առողջ և գեղեցիկ։
Այս մասնագետը խորհրդակցության միջոցով պետք է կարողանա վերլուծել տվյալ մաշկի առանձնահատկությունները և ըստ դրա ծրագրել մաքրման, մաշկի հատուկ բուժումների և տնային խնամքի գործընթաց։
Մաշկի հիմնական կառուցվածքը բոլոր մարդկանց մոտ նույնն է։ Սակայն մաշկի ֆիզիոլոգիական գործունեությունը բոլորի մոտ տարբեր է: Այդ պատճառով մաշկի մի քանի տեսակներ կան:
Մաշկի խնամքով զբաղվելու առաջին և ամենակարևոր քայլը մաշկը ճիշտ ճանաչելն ու տեսակը ճիշտ գնահատելն է։ Որևէ բուժումից առաջ անպայման պետք է դա կատարել։
Մաշկի հիմնական տեսակներն են`
– նորմալ
– չոր
– յուղոտ
– կոմբինացված (խառը)
Նորմալ մաշկ
Նորմալ մաշկը նաև հավասարակշռված մաշկ է համարվում, քանի որ այն ոչ շատ չոր է և ոչ էլ շատ յուղոտ։ Այսպիսի մաշկ են ունենում հիմնականում մանուկները: Հասուն մարդկանց մոտ այդպիսի մաշկ ունենալը հազվադեպ երևույթ է։
Նորմալ մաշկի առանձնահատկություններն են`
– ծակոտիները լայնացած չեն
– հյուսվածքը ոչ շատ նուրբ է և ոչ էլ կոպիտ
– գույնը պայծառ է
– առաձգական է
– հպվելիս մաշկը դիմակայուն է
– ընդհանրապես դեֆեկտներ չեն նշմարվում
– խոնավությունը և յուղային արտադրությունը բավարար են։
Չոր մաշկ
Չոր մաշկի մոտ պակասում են խոնավությունը կամ յուղայնությունը, երբեմն էլ` երկուսը միասին։ Քանի որ մաշկի յուղայնությունը չի թողնում, որ նրա խոնավությունը գոլորշիանա, հետևաբար, այն մաշկը, որ բավարար յուղայնություն չունի՝ շուտ չորանում է։ Չոր մաշկը կարող է կոչվել նաև խոնավազուրկ մաշկ։
Չոր մաշկի առանձնահատկություններն են`
– ծակոտիները փոքր են ու նեղ
– խոնավությունը և յուղային արտադրությունը բավարար չեն
– մաշկը բարակ է ու նուրբ, երբեմն՝ թեփոտած
– այն հակված է զգայուն լինելու (երբեմն երևում են լայնացած ու փխրուն մազանոթներ)
– կանխահաս կնճիռներ են նշմարվում չոր մաշկերի մոտ, հատկապես աչքերի ու բերանի շուրջ և պարանոցի վրա
– գույնը միատարր չէ, և հաճախ պեպեններ կան մաշկի վրա
– հաճախ աչքի շուրջ և այտերին երևում են սպիտակ փոքրիկ ճարպագնդիկներ (միլիա)։
Մաշկի չորության պատճառ կարող են հանդիսանալ`
– ժառանգականությունը
– սթրեսը
– սեռային հորմոնները
– արևը
– որոշ դեղամիջոցները
– տարիքը
– կլիմաքսը
– ձեռնահարումը։
Վիկի ՕԴԵ, Նոյեմբեր 24, 2006
168.am