Երևանում գտնվող Աշխարհի գավաթի շրջագայությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում գտնվող Աշխարհի գավաթի շրջագայությունը

ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթը շրջագայում է երկրներով. հերթական հանգրվանը Երևանն է: Աշխարհի օրիգինալ գավաթն առաջին անգամ է գտնվում Երևանում: Այստեղ այն ներկայացնում է Աշխարհի 1998 թվականի չեմպիոն Քրիստիան Կարամբիոն:

Գավաթին իրավունք ունեն դիպչելու Աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները, ինչպես նաև երկրների ղեկավարները:

«FIFA World Cup Trophy Tour by Coca-Cola»-ի շրջանակում գավաթը պետք է լինի 91 երկրներում:

Ոսկե գավաթը Երևան է եկել Աշխաբադից, իսկ մեր մայրաքաղաքից այն տանելու են Թբիլիսի, այուհետև Բաքու:

Երևանը գավաթը հյուրընկալող 15-րդ քաղաքն է:

armsport.am



Նման նյութեր