
Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի չեմպիոն, «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, որը Երևանում այսօր ներկայացրել է աշխարհի առաջնության Գավաթը, կազմակերպված մամուլիսի ասուլիսի ընթացքում խոսել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Մխիթարյանը խաղացել է Բունդեսլիգայում, այնուհետև` Պրեմիեր-լիգայում, ունի բոլոր որակները, որպեսզի իր թիմակիցների հետ հասնի իր նպատակներին:
Հայաստանի ազգային հավաքականը լավ տեսլական ունի: Ես ճանաչում եմ նաև Գևորգ Ղազարյանին, որը խաղացել է «Օլիմպիակոսում»:
Խոսելով ամենաուժեղ ֆուտբոլիստների մասին, որոնց հետ ինքը երբևէ խաղացել է` Կարաբյոն նշել է Յուրի Ձորկայեֆին, Թիերի Անրիին, և Զինեդին Զիդանին: