«Շիրակի մարզի դատախազը և «Գյուլնազ տատի» հեքիաթները»
Advertisement 1000 x 90

«Շիրակի մարզի դատախազը և «Գյուլնազ տատի» հեքիաթները»

Գագիկ Համբարյանի գրառումը.

«Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր մամլո ասուլիս է հրավիրել և, անդրադառնալով Շիրակի պետհամալսարանում տիրող իրավիճակին, հայտարարել է.

«Այս պահին, եթե հանցակազմ լիներ,մենք համապատասխան ընթացք կտայինք, բայց ուսումնասիրությունը շարունակվում է, բազմաթիվ հարցումներ ենք կատարել պատկան մարմիններին, որոշ պատասխաններ ստացել ենք, մի մասինը`ոչ, նաև ստացել ենք պատասխաններ, որոնցով լրացուցիչ հարցում ենք ուղարկել, վերջնական արդյունքներն ունենալու դեպքում դուք կիմանաք: Մի քանի օր առաջ ստացել ենք կրթության և գիտության նախարարության ուսումնասիրության արդյունքները, որոնք ևս ուսումնասիրման փուլում է»:

Հետաքրքիր է, չորս ամսից ավել է ես իմ էջում հրապարակում եմ ՇՊՀ ռեկտորի բազմաթիվ հանցագործությունների մասին տեղեկություններ, որոնցից շատերը ԾԱՆՐ հանցագործություններ են, իսկ դատախազ Գաբրիելյանի համար, պարզվում է,դրանք զիզի-բիզի բաներ են և դրանց ընթացք տալն անիմաստ է… Ծիծաղելի է, երբ պարզվում է, որ դատախազությունը ԿԳՆ եզրակացությունը ձեռք է բերել մի քանի օր առաջ, այնինչ երկու ամսից ավելի դա հասանելի է ԲՈԼՈՐԻՆ… Որպեսզի մեր դատախազությունն իր թանկագին ժամանակը չծախսի այդ հաշվետվության վերլուծության վրա, իսկ ես էլ չկրկնեմ ևս մեկ անգամ և չթվարկեմ Սահակ Մինասյանի գործած հանցագործությունները, կարող եմ հատուկ նրանց համար հրապարակել այս  հղումը ՝https://web.facebook.com/gagik.hambaryan/posts/1604741569609786?pnref=story , որտեղ կետ առ կետ ներկայացված է ԿԳՆ հանձնախմբի կողմից բացահայտված հանցագործությունները ՇՊՀ-ում, ինչպես նաև Սահակ Մինասյանի կողմից թույլ տրված ապօրինությունները, երբ, 2017 թ-ի դեկտեմբերին կոպտորեն խախտելով համապատասխան օրենքները, Սահակ Մինասյանը բուհից վտարեց տարկետման իրավունքից օգտվող 7 ուսանողների…

Հետաքրքիր է… Ըստ պարոն Գաբրիելյանի` հանցագործություն չէ 118 միլիոն դրամանոց դահլիճի և 25 միլիոն դրամանոց բուֆետի վերանորոգումը, երբ անզեն աչքով և ոչ շինարար լինելով կարելի է շատ հեշտ բացահայտել, որ այդ դահլիճի և բուֆետի վրա այդքան գումար ծախսված չէ…

Ի դեպ, ի գիտություն Շիրակի մարզի դատախազի, Սահակ Մինասյանն իր հարցազրույցներում և մամլո ասուլիսներում հայտարարում էր, որ դահլիճի վերանորոգման վրա ծախսել է 66-68 միլիոն դրամ, այնինչ ԿԳՆ եզրակացության մեջ նշվում է, որ դեռ դահլիճի վերանորոգումը ավարտված չէ և 2017 թ-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ծախսված է մոտ 87.3 միլոն դրամ գումար…Հետաքրքիր է,որտեղի՞ց այդ 20 միլիոն դրամի տարբերությունը… Դատախազի համար բացահայտեմ, որ իմ կողմից հրապարակված գրադարանի գրքերի աղբակույտի վերածված լուսանկարների հեղինակը ԵՍ եմ և դրանք արել եմ 2017 թ-ի ապրիլի վերջին.. Իսկ պարոն ռեկտորի կեղծիքներն այն մասին, որ գրքերը մակուլատուրա են հանձնվել 2016 թ-ին կամ 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին՝ապատեղեկատվություն է և սուտ… ԿԳՆ ակտում նշվում է նաև, որ 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին գրքերի մակուլատուրա հանձնվելը ևս անօրինական է, քանի որ ոչ մի համապատասխան փաստաթղթեր ներկայացված չեն…

Հանցագործություն է նաև բուհի հենակետային վարժարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքը, երբ 12-րդ դասարանի աշակերտուհի Ա.Ա-ն դպրոցի բուֆետում հյութի հետ կուլ էր տվել ապակու կտոր… Ամբողջ դպրոցը գիտի այդ մասին, բուֆետը փակ է, սակայն դատախազը լռում է… Հանցագործություն է նաև դահլիճի շքամուտքի շինարարությունը, որը, համոզված եմ, ապօրինի է կառուցված, քանի որ ո՛չ ԱԻՆ-ը, ոչ էլ որևէ այլ գերատեսչություն թույլ չէին տա այն կառուցել…

Անօրինականությունները և ապօրինությունները բազմաթիվ են… Իսկ եթե դրանք չի նկատում և չի տեսնում Շիրակի դատախազը, դա արդեն նրա խնդիրն է… Կարևորը դատախազ Գաբրիելյանը Վարդանանց հրապարակի ձյան մաքրումը պահանջի, բարձրաձայնի «100 դրամանոց» հանցագործությունների բացահայտումը… Իսկ 1 միլոն դոլլար փոշիացնող ռեկտորը անհասանելի է Շիրակի դատախազի համար… Սահակ Մինասյանը հենց ինքն է ինձ ասել. «Ես դատախազության հետ խնդիր չունեմ.. Ստից բան է ըդիկ ընձի համար…»:

Այդ իսկ պատճառով էլ ստիպված ենք լսել «Գյուլնազ տատի» հեքիաթները Շիրակի մարզի դատախազի կատարմամբ…»:



Նման նյութեր