Սոցցանցերում տարածում է ստանում սթրեսի դեմ պայքարի նոր միջոցը
Advertisement 1000 x 90

Սոցցանցերում տարածում է ստանում սթրեսի դեմ պայքարի նոր միջոցը

Սոցիալական ցանցերի օգտատերերը սթրեսի դեմ պայքարի նոր միջոց են գտել նրանք դիտում են տեսահոլովակներ, որտեղ մեծ պլանով օճառ են կտրտում:. Արտասովոր ֆենոմենի մասին պատմել է Mashable պորտալը:

Այդ տեսահոլովակները դասվում են ASMR- ին (ինքնավար զգայական մերիդիոնալ ռեակցիային), ընկալման ֆենոմենին, որի դեպքում մարդու մոտ որևէ բանի դիտումից կամ ունկնդրումից հաճելի զգացումներ են առաջանում: Դա օգնում է պայքարելու սթրեսի, տագնապի և խուճապային գրոհների դեմ:

«Ինչ-որ դյութող բան կա, երբ օճառի կտորները ոլորվում կամ շերտատվում են դանակի տակ, իսկ կտորն ինքն ավելի ու ավելի է փոքրանում», – գրում է Mashable- ը:



Նման նյութեր