Ուֆայի մոտ անտառում գտել են երկու ամիս առաջ կորած հղի կնոջ մարմինը: Ըստ life.ru-ի, 34-ամյա ուֆացի կնոջ մարմնի վրա հայտնաբերվել է դանակի վնասվածք, հաղորդում է Քննչական կոմիտեի ռեգիոնալ վարչությունը: Սպանության մեջ կասկածվում է հարևան գյուղի բնակիչը:
Ավելի վաղ ազգականները ոստիկանություն էին դիմել, հայտնելով, որ կինը դեկտեմբերի 9-ին գնացել է տնից և կորել: Երկու ամսվա ընթացքում կնոջը հայտնաբերել չէր հաջողվում:
Մարմինը գտել էին Ուֆայի կալինինյան շրջանի Ֆյոդորովկա գյուղի մոտ անտառային զանգվածում: Սպանության մեջ կասկածվում է 30-ամյա տեղական մի բնակիչ, նա խոստովանել է իր մեղքը: