Կայքերում շրջանառվող տեղեկությունը՝ առ այն, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար, Slaq.am-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց Դինա Ակոպովնայի հետ.
«Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին՝ համերգային ծրագրով, որպես՝ մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը՝ Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ և հայտնի կատարողներ՝ Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո և այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո, մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան և դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեև ունեի մուտքի արտոնագիր: Իսկ տվյալ կնոջ՝ Ստելլա Բոյաջյանի հետ գործնական շփումը եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած՝ առաջին ու վերջին անգամը, որից հետո երբևէ նրա հետ անելիք չեմ ունեցել և ոչ էլ՝ շփման առիթ է եղել:
2014 թվականից հետո, 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան. հետևաբար ես ի՞նչ կապ պետք է ունենամ այս ամենի հետ. խնդրի հետ կապված՝ պատասխան ստանալու համար պետք է դիմեք Ստելլա Բոյաջյանին: Ըստ էության սա մի անհատի կողմից շպրտված ցեխ է ու ես արդեն որերորդն եմ, մենք կպարզենք, թե ով է դրա հեղինակը: Ավելին ասեմ, ընդամնեը մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, և եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի»: